Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Անապատային աղվես
11:16
Անապատային աղվես

Անապատային աղվեսը (լատ.՝ Vulpes rueppellii), որը երբեմն անվանվում է նաև Ռուփփելի աղվես (գերմանացի բնագետ Էդուարդ Ռուփփելի պատվին) անապատային շրջաններում ապրող աղվես է, որը պատկանում է իրական աղվեսների շարքին։ Հանդիպում է Աֆրիկայի հյուսիսից մինչև Աֆղանստանի և հարավարևմտյան Պակիստանի տարածքում։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

 
Սովորական աղվեսի (ձախից) և անապատային աղվեսի (աջից) գանգերի կառուցվածքների տարբերությունները

Չափսերով շատ փոքր այս աղվեսը ավելի փոքր է սովորական աղվեսից։ Ունի 40-52 սմ մարմնի երկարություն և կշռում է մոտ 1,7 կիլոգրամ։ Ինչպես և մյուս անապատային աղվեսները, այս աղվեսի ականջները նույնպես շատ լայն են։ Պոչը շատ երկար է և ունի համարյա նույն երկարությունը ինչ մարմինը։ Թաթերի շուրջը կան հատուկ մազեր, որոնք օգնում են այս աղվեսին արագ շարժվել ավազի վրայով և չզգալ ավազի տաքությունը։ Մորթին հիմնականում բաց գույնի է, իսկ դեմքի հատվածի և պոչի մազերը՝ ավելի մուգ։ Պոչի ծայրը սպիտակ է։ Անապատային աղվեսը շատ նման է ֆեննեկ աղվեսին, սակայն նրանից չափսով ավելի մեծ է։ Անապատային աղվեսի գանգը չափսով ավելի փոքր է և ավելի նեղ։

Վարքը[խմբագրել]

Անապատային աղվեսները օգտագործում են հոտառական ազդանշաններ իրենց տարածքը ընդգծելու և թշնամիներից պաշտպանվելու համար։ Երբեմն էգ աղվեսները հոտառական ազդանշանները օգտագործում են իրենց ձագերին պաշտպանելու համար։ Անապատային աղվեսները իրար հետ շփվում են ձայնային ազդանշաններով։ Նրանք կարող են շան պես հաչալ։

 
Անապատային աղվեսի գանգի կառուցվածքը

Սովորաբար այս աղվեսները ապրում են 3-15 անդամներից բաղկացած խմբերում, սակայն խմբից հեռանում են ձագեր ունենալու նպատակով։ Յուրաքանչյուր աղվես իր տրամադրության տակ ունի մոտ 50-70 քառակուսի կիլոմետր տարածք և արուներինը ավելի մեծ է քան էգերինը։ Անապատային աղվեսները ապրում են իրենց փորած բներում, որոնք հաճախ փոխում են։ Բները փորում են քարերի և ծառերի տակ։ Դարերի ընթացքում անապատային աղվեսները ստիպված են եղել տեղափոխվել անապատային տարածքներ պաշտպանվելով իրենցից ավելի մեծ և ուժեղ կարմիր (սովորական) աղվեսներից։ Նրանց հիմնական թշնամիները վայրի թռչուններն են՝ տափաստանային արծիվները և եղջրավոր բուերը (բուբո)։

Բազմացումը[խմբագրել]

Էգ աղվեսի 50-53 օր տևող հղիությունից հետո ծնվում են երկուսից չորս ձագուկ որոնք սնվում են մորական կաթով մինչև ութ շաբաթական դառնալը։ Նրանք ապրում են բների խորքում` այդպիսով պաշտպանվելով թշնամիներից։

Սնունդը[խմբագրել]

Անապատային աղվեսները ամենակեր են և հիմանականում սնվում են միջատներով։ Նրանք որսում են գիշերը։ Կարող են ուտել տարբեր մանր կրծողներ, սողուններ, թռչնի ձվեր և այլն։ Երբեմն հարձակվում են նաև ընտանի կենդանիների վրա։

Դիտումներ: 186 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more