Անակոնդաներ (ջրային վիշապօձեր[1], լատ.՝ Eunectes), պատկանում են օձերի ընտանիքի վիշապօձերի ենթաընտանիքին։ Հաշվվում է 4 տեսակ, որոնք բնակեցնում են Հարավային Ամերիկայի արևադարձային շրջանները և Տրինիդադ կղզու հարավային մասերի գետերի, լճերի և ճահիճների ափերը։
Անակոնդաները ոչ թունավոր օձեր են։ Սնվում են տարբեր ողնաշարավորներով, կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա, մարդու համար հիմնականում անվնաս են։
Ծագումնաբանություն[խմբագրել]
Ինչ վերաբերում է «անակոնդա» բառին, ենթադրվում է, որ այն ծագում է սինգալերենի henakandayā (բոժոժավոր օձ) բառից[2][3][4], կամ տամիլերենի āṇaik’k'onḍa (փղերին սպանող) բառից։
Ընտանիքի գիտական անվանումը ծագում է հին հունական Eunectes բառից, ինչը նշանակում է «լավ լողորդ»։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- Անակոնդայի աչքերը և քթանցքերը տեղակայված են գլխի գագաթային հատվածում, ինչը թույլ է տալիս նրան շնչել և հետևել զոհին այն ժամանակ երբ նրա մարմինը ամբողջովին գտնվում է ջրի մակերևույթի տակ։ Անակոնդան թունավոր չէ, սակայն նա ունի հզոր ատամնաշար և ծնոտներ, որոնց միջացով նա որսում է զոհին և պահումջրի տակ։
- Անակոնդաները վատ համբավ ունեն, մարդիկ մտածում են, որ նրանք կարող են հարձակվել իրենց վրա։ Բայց ավելի հաճախ, երբ անակոնդան զգում է մարդու մոտենալը, հեռանում է հակառակ ուղղությամբ։ Անակոնդաների վրա հարձակվում են հովազները, խոշոր կայմանները կամ այլ անակոնդաներ։ Վիրավոր անակոնդան կարող է զոհ հանդիսանալ պիրանիաների համար։
- Արուն գրավում է էգին(որը ավելի մեծ է քան արուն) ՝ բարձր ձայներ արձակելով։ Ենթադրվում է, որ օդում էգը տարածում է հատուկ բույր զուգընկերներին գրավելու համար։ Էգերը կարող են ունենալ բազմաթիվ զուգընկերներ։
- Ինչպես գրեթե բոլոր վիշապօձերը,անակոնդաները նույնպես կենդանածին են։ Ամեն սերունդ կազմում է տասից մինչև տասնհինգ նորածին՝ 60-90սմ չափերով։ Հենց ծննդից նրանք կարող են հույսները դնել իրենք իրենց վրա։ Օձերից շատ քչերն են հասնում հասունացման փուլ, քանի որ նրանց թշնամիները բազմաթիվ են՝ կայմաններ, հովազներ, պիրանիաներ, կատվառյուծներ և այլն։
- Ինչպես վիշապօձերի և պիթոնների բոլոր խոշոր ցեղատեսակները, անակոնդան նույնպես շարունակում է աճել ամբողջ կյանքի ընթացքում։ Աճի արագությունը դանդաղում է հասուն հասակի հասնելուց հետո։
|