Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Ամուրյան նրբաձկնիկ
10:58
Ամուրյան նրբաձկնիկ

Ամուրյան նրբաձկնիկ (լատ.՝ Pseudorasbora parva), ծածանաձկների ընտանիքի ձուկ։

Կենսաբանական տարածումը[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունից ջրամբարներ է ներթափանցել սպիտակ ամուրի մատղաշների ներմուծման հետ։ Հանդիպում է Արարատյան դաշտի բոլոր գետերում և արհեստական ջրամբարներում, ԱրաքսԱխուրյանՔասաղգետերում։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել]

Մանր ձուկ է։ Մարմինն իլիկաձև է, երկարությունը՝ 4-6 (երբեմն՝ մինչև 10) սմ, զանգվածը՝ մինչև 15 գ, երբեմն՝ ավելի։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 33-37 հատ (երբեմն՝ ավելի)։ Մեջքային լողակում կա 10 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Ալանային ատամները միաշարք են։ Բերանը գտնվում է դնչի ծայրին։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է։ Մեջքը մուգ մոխրագույն է կամ կանաչամոխրագույն, փորիկը՝ սպիտակ, կողքերը՝ դեղնաարծաթափայլ։ Կողքերի թեփուկներից յուրաքանչյուրը եզրագծված է կիսալուսնաձև մուգ պտերով։ Վերին ծնոտից մինչև պոչային լողակը ուղիղ գծով ձգվում է նեղ, սև շերտ, որն ավելի լավ է արտահայտված երիտասարդ ձկների մոտ և անհետանում է արուների հասունանալուն զուգընթաց։ Մեջքային և պոչային լողակները բաց մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ անգույն։

Բազմացումը[խմբագրել]

Սեռահասուն է դառնում կյանքի առաջին տարում։ Էգերն արուներից ավելի շուտ են հասունանում և սովորաբար ավելի փոքր են (երկարությունը' 2,5-3 սմ)։ Սեռահասունի երկձևությունն առավել արտահայտվում է բազմացման շրջանում, երբ արուները ձեռք են բերում մուգ կապույտից սև գունավորում՝ թանաքագույն նրբերանգով, իսկ դնչի և աչքերի շրջանում առաջանում են սպիտակավուն եղջերանման մաշկային փոքր ելուստներ։ Բազմացումն սկսվում է ապրիլից և շարունակվում մինչև հուլիս։ Բեղունությունը կարող է հասնել մի քանի տասնյակից մինչև 1,5 հազար ձկնկիթի, որը դեղնավուն է։ Այն դնում է ստորջրյա բույսերի կամ լողացող այլ առարկաների վրա։ Մանրաձկները կյանքի առաջին շրջանում բնակվում են առափնյա մասերում՝ առաջացնելով մեծաքանակ խմբեր, նաև՝ այլ տեսակների մանրաձկների հետ։ Կազմում է նաև մեծ վտառներ՝ հաճախ՝ այլ մանր ձկնատեսակների մատղաշների հետ։ Բնակվում է գետերի, փոքր լճակների և ջրամբարների առափնյա մասերում։ Մանրաձկներն ու երիտասարդ առանձնյակները բնակվում են նաև կիսաճահճացած ջրամբարներում։ Սնվում է տարբեր անողնաշարավորներով՝ ջրալվերով, փափկամորթներով, ջուրն ընկած միջատներով, նրանց թրթուրներով և այլն, ձկների ձկնկիթով և թրթուրներով։ Սննդային ակտիվությունը նկատվում է ցերեկային բոլոր ժամերին։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է վնաս հասցնել արժեքավոր ձկնատեսակներին՝ սնվելով նրանց ձկնկիթով ու թրթուրներով, կամ լինել այլ ձկնատեսակների մատղաշների կերային մրցակից։ Միաժամանակ կարող է կենսաբանական պայքարի միջոց հանդիսանալ մալարիայիմոծակի թրթուրների վերացման գործում։

Դիտումներ: 210 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more