Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19 » Ամուրիկ
22:38
Ամուրիկ

Ամուրիկ (Fringilla coelebs), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5-28,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Թևերի վերին մասը սպիտակ շերտով է, գոտկատեղը կանաչավուն է, պոչի եզրային փետուրները՝ սպիտակ մեծ հատվածով։ Արուի ճակատը սև է, գագաթը՝ մոխրակապույտ, մարմինը ներքևից՝ վարդագույն երանգով։ Էգը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն։ Երիտասարդը նման է էգին։

Կենսակերպ[խմբագրել]

Ամուրիկները շրջում են երամներով։ Աշնանը և ձմռանը այլ տեսակների հետ կազմում են մեծ երամներ։ Բնակվում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով, բուսական կերով։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից, քարաքոսերից։ Ունի գեղագիտական, ճանաչողական և գիտական նշանակություն։

Օգտակար է, ոչնչացնում է մոլախոտերը։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բնադրում է ծառերին։ Դնում է 19 մմ տրամագծով, կապտականաչավուն՝ դարչնավուն վրձնախազերով 4-5 ձու։ Թխսակալում է 12-13 օր, ձագերը ձվից դուրս են գալիս 13-14-րդ օրը։ Հարմարված է անազատ պայմաններին։

Դիտումներ: 147 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more