Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Ամառային բախտակ
10:54
Ամառային բախտակ

Ամառային բախտակը (լատ.՝ Salmo ischchan aestivalis) կամ ամառային իշխանը սաղմոնների ընտանիքի ձուկ է։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը։ Տարածված է միայն Սևանա լճում։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 105-117, առավել հաճախ՝ 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում՝ 11-12։ Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնայկների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների՝ ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։ Էգերը սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ, արուները՝ 3-րդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։

Բազմանում է մայիս-հուլիսին՝ լճի մեջ թափվող գետերի (ՄասրիկՄաքենիսԾակքարԲախտակ ևն) գետաբերաներում ուր դրանց հարակից շրջաններում։ Բազմացումն սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7.1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով։

Պահպանություն[խմբագրել]

Մինչև 20-րդ դարի 70-ական թթ. ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։

Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց Ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ։

Դիտումներ: 216 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more