22:34 Ալպիական ճայ |
Ալպիական ճայ (լատ.՝ Pyrrhocorax graculus), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։ Արտաքին կառուցվածքը[խմբագրել]Մարմնի երկարությունը 38 սմ է, թևերի բացվածքը՝ 75–85 սմ, կենդանի զանգվածը՝ 240–295 գ։ Փետրավորումը սև է, թևերը՝ կլորավուն, պոչը՝ երկար, կլորավուն։ Նստած վիճակում թևերը չեն հասնում պոչի ծայրին։ Հասունի կտուցը կարճ է՝ թեթևակի ներքև կեռված, դեղին, ոտքերը՝ կարմիր՝ խամրած վարդագույն երանգով։ Երիտասարդի կտուցը բաց մոխրագույն-դեղին է, ծայրը՝ մուգ, ոտքերը՝ սևավուն։ Կենսակերպ[խմբագրել]Խիստ երամային է։ Երամները կայուն և միասնական են։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում, ժայռագագաթների շուրջը։ Արձակում է խիստ բնորոշ՝ բարձր տոնայնության սուր ճիչեր։ Բնակվում է բարձրադիր ժայռոտ լեռներում, ալպյան մարգագետիններում, ձմռանը՝ կերով ապահով վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Բույնը գավաթաձև է։ Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]Հայաստանում ալպիական ճայի տարածմանը վերաբերող տվյալները հավաքագրվել են 1995-ին։ Բնադրագաղութները հայտնաբերվել են հուլիսի ընթացքում, որտեղ նորելուկ ձագերը եղել են հասունների հսկողության տակ։ Բարձրադիր լեռնագոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |