09:33 Ալկիոններ |
Ալկիոններ (լատ.՝ Alcedinidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 22, ՀՀ-ում՝ 1 տեսակ (երկնագույն ալկիոն (Alcedo atthis)). նստակյաց է, քիչ տարածված։ Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկարությունը, 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 27-38 սմ։ Ամփոփ մարմնով, ամրակազմ թռչուն է։ Կտուցն ուղիղ է, երկար պոչը՝ կարճ։ Հասունի մարմինը վերևից վառ կապույտ-կանաչ է, մեջքը, գոտկատեղը, վերնապոչը՝ փայլփլուն կապույտ, ներքևից նարնջագույն։ Այտերը նարնջագույն և սպիտակ են կզակը՝ սպիտակ։ Արուի կտուցը սև է, էգի ենթակտուցը՝ կարմիր շերտով։ Երիտասարդը նման է էգին, սակայն ավելի խամրած է։ Սննդառություն[խմբագրել]Ջրում սուզվում է՝ նախօրոք մի պահ օդում կանգ առնելուց հետո կամ նստած տեղից ջուրը նետվելով։ Սուլում է ականջ ծակող ձայնով։ Տարածված է լճակներում, լճերում, գետերում, ձկնաբուծական ջրավազանների առափնյա շամբուտներում, եղեգնուտներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով։ Բազմացում[խմբագրել]Բնադրում են էգը և արուն՝ մայիսին՝ ջրափերի ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում (30-100 սմ խորությամբ)։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու։ Թխսկալում է 21 օր։ Ձագերին կերակրում է մայրը։ Ձագերը բնից հեռանում են հունիսի վերջին։ Հուլիսին կարող է ձվադրել և բազմանալ 2 անգամ։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |