Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Ականջավոր բու
09:47
Ականջավոր բու

Ականջավոր բու (լատ.՝ Asio otus), բվերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում քիչ տարածված[1]։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ, էգերը խոշոր են արուներից։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադեղնադարչնագույն է՝ մանր խայտերով, ներքևից՝ մուգ ժանգաշիկավուն՝ ավելի վառ խայտերով։ Թևերը երկար են, դիմասկավառակը՝ դարչնանարնջագույն՝ սև սահմանագծված, աչքերը՝ նարնջագույն, ականջին՝ երկար փետրափնջեր։ Երիտասարդի փետրածածկն ավելի մոխրագույն է, ականջներին կան աղվափետրափնջեր։ Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում։

Մարմնի վերին մասը գորշագույն է՝ մուգ երկայնակի բծերով, ստորին մասը ժանգաշիկավուն է՝ խոշոր երկայնակի բծերով և բարակ լայնակի շերտերով։ Ականջանման փետուրները երկար են ու դասավորված ուղղահայաց դիրքով։ Ոտքերը փետրավորված են մինչև մատների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ։ Աչքերը խոշոր են ու դեղին։ Էգերի քաշը 284 - 330 գրամ է, արուներինը 233 - 257 գրամ։ Էգերի թևերի բացվածքը 93 - 101 սմ է, արուներինը 86-93 սմ։

Բնակվում է նոսրանտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում։ Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Ընտանեկան զույգերը մշտական են։ Բնադրում է փետրվարի վերջից՝ ագռավի կամ կաչաղակի հին բևերում, ծառերի փչակներում կամ անտառի նոսր հատվածներում։ Բույնը սարքում է չոր ճյուղերից։ Մարտ-ապրիլին դնում է 42 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 26-27 օր։ Հունիսի 1-ին կեսից 5-6 շաբաթական ձագերը թռչում են բնից, ապա նորից վերադառնում և մի քանի օր անց վերջնականապես լքում այն։ Ձագերին կերակրելու ընթացքում ծնողները բույն են բերում 1-2 գլխատված մկների և մինչև 6 տնային ճնճղուկների դիակներ։

Տարածվածությունը[խմբագրել]

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային ԱֆրիկայումԱսիայումՀյուսիսային Ամերիկայում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում համարվում է անտառաբնակ նստակյաց թռչուն։ Տարածված է ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում և գետափերի ծառերի պուրակներում։

Վարք[խմբագրել]

Բնադրվում է ագռավներիկաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին։

Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում։ Ձայնը խուլ է և ողբալի։ Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ։

Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։ Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով։ Չափազանց օգտակար թռչուն է։

Դիտումներ: 154 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more