Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Աղվեսներ
10:52
Աղվեսներ

Աղվեսներ (լատ.՝ Vulpes), շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ ՀՀ բոլոր մարզերում տարածված է աղվես սովորականը (V. vulpes), որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտ պոչով։ Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։

 
Մայր աղվեսը ձագի հետ

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց։

Տարածվածությունը[խմբագրել]

Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։ Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել ենԵվրոպայից։ Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։ Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում։

Սնունդը[խմբագրել]

Աղվեսը սնվում է նապաստակներովգորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներավազամկներճագարամուկառնետ և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։ Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։

Բազմացումը և ձագերը[խմբագրել]

Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 52-56 օր։ Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն։ Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ։ 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել։

Դիտումներ: 184 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more