10:47 Աղավնիներ |
Աղավնիներ կամ իսկական աղավնիներ[1] (լատ.՝ Columbidae), թռչունների ցեղ։ Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ։
Բովանդակություն[թաքցնել]
Հայաստանում[խմբագրել]ՀՀ-ում տարածված է 6 տեսակ՝ Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում։ Աչքի են ընկնում լավ զարգացած կտնառքով և մկանային ստամոքսով, ծածկող փետուրների հարուստ ու խիտ աղվափետուրով։ Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը ՀՀ-ում հայտնվել է 1970 թվականին տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։ Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թվականիին, 1994-1995 թթվականներին գրանցվել է որպես բնադրող։ Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում։ Ընդհանուր բնութագիր[խմբագրել]Թևերին երկարությունը՝ 20-27, քաշը՝ 200-650 գ: Տարածված են Եվրասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում: առավել տարածված տեսակներից է թխակապույտ աղավնին: Վարք[խմբագրել]Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույնպես հայտնի է ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ։ Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար։ Ընտանի աղավնիները (կա փոստային, գեղազարդիչ, մարզական, մսատու աղավնիների մոտ 150 ցեղ) մարդը բուծել է արհեստական ճանապարհով։ Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները։ Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով։ Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին։ Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |