14:13 Աֆրիկյան փղեր |
Աֆրիկյան փղեր (լատ.՝ Loxodonta) աֆրիկական կաթնասուններ են, որոնք պատկանում են կնճիթավորների կարգին։ Ներառում են երկու տեսակ. սավաննային փիղ (Loxodonta africana (L. Blumenbach, 1797)) և անտառային փիղ (Loxodonta cyclotis (Paul Matschie, 1900))։ Այս տեսակների ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ձևավորվել են համապատասխանաբար 1.9 և 7.1 միլիոն տարի առաջ։ Մինչ այդ նրանք դիտվում էին որպես ենթատեսակներ (Loxodonta africana africana և L. africana cyclotis)։ Խմբի դասակարգումը կփոխվի այն ժամանակ, երբ հետազոտությունները կհաստատվեն փորձագետների (African Elephant Specialist Group (AfESG)[1]) կողմից։ Ըստ վերջին գնահատումների՝ ազատ բնությունում մնացել են 500-600 հազար աֆրիկական փղեր[2]։ Ցեղի բոլոր տեսակները ներառված են Կարմիր գրքում։ Հասուն փղերին որսում են միայն մարդիկ (հիմնականում ժանիքների համար)։ Փղերի վրա կարող են հարձակվել ցամաքային տզրուկները։ Փիղը տզրուկներից ազատվելու համար, կնճիթով բռնում է փայտ և քսում այն հատվածներին, որտեղ ներթափանցել են տզրուկները։ Այն դեպքում, երբ փիղը չի կարողանում տզրուկներից ազատվել, նրան օգնում է մեկ այլ փիղ[3]։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |