Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Աֆրիկյան մոխրագույն թութակ
14:11
Աֆրիկյան մոխրագույն թութակ

Աֆրիկյան մոխրագույն թութակ[1] (լատ.՝ Psittacus erithacus) — թութակների ընտանիքի թռչուն։ Սերունդի եզակի տեսակ։

 

 

Նկարագրություն[խմբագրել]

Թռչնի մարմնի երկարությունը հասնում է 30-35 սմ-ի, իսկ թևերի երկարությունը մոտ 65 սմ։ Պոչի երկարությունը հասնում է մոտ 8 սմ-ի։ Ունի սև, կեռ քիթ, դեղին խոշոր աչքեր և մոխրագույն ոտքեր։ Ծածկված է շերտավոր փետուրներով։ Փետուրները ունեն հիմնականում սև և բաց մոխրագույն գունավորում։ Լավ տարբերակված է պոչը։ Պոչի մասը առանձնացված է մամնից և ունի կարմիր գույն։ Ժակո թութակը ունի բավականին խոշոր և հզոր թևեր։ Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտ 100 տարի։[2].

Տարածվածություն[խմբագրել]

 
Թռչունների տարածվածությունը

Աֆրիկյան մոխրագույն թութակները տարածված են հիմնականում Արևմտյան Աֆրիկայի երկրների ոչ մարդաշատ վայրերում։ Նրանք ձգտում են հեռու մնալ մարդկանցից և այդ պատճառով ապրում են հիմնականում անտառների խորքերում։ Մեծ թվով Աֆրիկյան մոխրագույն թութակներ կան ԱնգոլայիԿոնգոյիԳվինեայիՍիեռա ԼեոնեիԼիբերիայիԳանայի և Կոտ դ'Իվուարի տարածքում։

Կենսակերպ[խմբագրել]

Աֆրիկյան մոխրագույն թութակները վարում են բացառապես ցերեկային կենսակերպ։ Առավոտյան սավառնում են երկնքով, իսկ երեկոյան քնում ծառերի ճյուղերի վրա` խմբերով։ Առավոտյան` լուսը բացվելուն պես, այս տեսակները թռչում են ուտելիք որոնելու նպատակով։ Հիմնականում հանդիպում են արմավենու ծառերի վրա։ Ժակոները սնվում են միջատներովսերմերովտերևներով և զանազան մրգերով։ Նաև համարվում են խխունջների ոչնչացնողը։

Պահպանություն[խմբագրել]

 
Ժակո թութակի վարժցված ձևը

Վերջին տարիներին այս թութակների թիվը աշխարհում կտրուկ նվազել է։ Որոշ մարդիկ այս թութակներին որսում են տանը պահելու նպատակով, իսկ շատերն էլ այս թութակներին որսում են այլ երկրի կենդանաբանական այգիներ տանելու նպատակով։ Մարդկանց գրավում է այն հանգամանքը, որ այս թութակները կարողանում են հեշտությամբ կրկնօրինակել մարդկային խոսքի որոշակի բառեր և նույնիսկ երբեմն մի ամբողջական նախադասություն։ Այս է պատճառը որ այս տեսակները նախընտրում են ապրել մարդկանցից ավելի հեռու։

Կենդանիներին ոչնչացման եզրից զերց պահելու նպատակով Աֆրիկայի երկրներում ընդունվել է օրենքներ, ոորոնց համաձայն արգելվում է տվյալ երկրի տարածքում ապօրինի որսագողությունը։ Այս թութակներին կարող են որսալ միայն հատուկ դեպքերում (կենդանաբանական այգիներ տանելու նպատակով) և այն էլ սահմանափակ թվով։

Տնային պայմաններում այս թութակներին պահելը կարող է ճակատագրական դառնալ նրանց համար։ Պարզվել է, որ տան պայմաններում այս թութակները հիվանդանում են և մահանում են տարբեր պատճառներով։ Պատճառներից մեկը սխալ սնուցումն է, քանի որ ազատ պայմաններում թութակները կարողանում են գտնել իրենց նպատակահարմար սնունդ։ Նաև ազատությունից զուրկ մնալու պատճառով թութակները ենթարկվում են հոգեբանական տրավմայի, որից հետո շուտ պահանում են։ Մյուս կողմից նաև մակաբույծ հիվանդությունները, որի շնորհի ևս կռճատվել է աֆրիկյան մոխրագույն թութակների քվաքանակը։ Ոչ ազատ պայմաններում տեղի է ունենում փոփոխություններ նաև թռչունների վարքագծի մեջ։

Կարողություններ[խմբագրել]

 
Ժակո թութակը տան պայմաններում

Աֆրիկյան Ժակո թութակը համարվում է մեկը աշխարհի ամեատաղանդավոր թութակներից։ Նա կարողանում է կրկնօրինակել մարդկային խոսքը, ընկալել երաժշտական ելևէջները, Տարբերակել գույները, տաքը, սառը և նկատել մարդկային շունչ բավական հեռավորությունից։ Այս թութակին վերաբերվող կարևոր հետազատություններ են կատարել Ալեքս Պեպերբերգը։ Նա առաջիններից էր որ կարողացավծ վերծանել այս առանձնյակների լեզուն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս թութակները կարող են կապել իրար իրենց իմացած բառերը և հիշել մինչև 1500 մարդկային բառ։

Շատ Ժակո թութակներ կարողանում են արտաբերել մարդկային խոսք 7-9 տարեկան հասակում։ Հաճախ այս թութակների սուլոցը, բարձր ձայներ արձակելը, կեռ քթո ինչ որ բանին հարվածելը տարօրինակ է համարվում մարդկանց համար։

Վերարտադրողականություն[խմբագրել]

 
Թութակի ձուն

Աֆրիկյան մոխրագույն թութակները բազմանում են ծառերի վրա։ Բազմացման շրջանում արուները ձայներով գրավում են էգերին։ Զուգավորման գործընթացը տևում է 5-10 րոպե։

Որոշ ժամանակ անց էգերը ձվադրում են։ Հիմնականում ունենում են 3-4 ձու։ Աֆրիկյան մոխրագույն թութակի ձուն ունի սպիտակ գույն և մի քիչ ավելի փոքր է քան հավի ձուն։ Ինկուբացիոն շրջանը տևում է 30 օր։ Էգերը թուխս են նստում ձվերի վրա, իսկ արուները հետևում են էգերի անվտանգությանը և կեր հայթայթում։

Մուտացիոն ձևեր[խմբագրել]

Սերունդների աճի և զարգացման բնականոն կործընթացի խախտումը այս առանձնյակների մոտ կոչվում է մուտացիա։ Մուտացիան տեղի է ունենում բազմացման ընթացքում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի խախտմամբ։ Մուտացիայի արդյունքներ են.

  • Գունանյութի բացակայություն
  • Դեղին գունանյութի ավելցուկ
  • Փետուրների եզրերին վարդագույն գունանյութ (այս գունանյութը բնորոշ չէ տվյալ առանձնյակներին)
  • Պոչի վրա սպիտակ գունանյութ
  • Պոչի բացակայություն

Տվյալ մուտացիաներւը հավադեպ են տեղի ունենում այս թութակների մոտ։

Պատկերասրահ[խմբագրել]

Դիտումներ: 488 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more