14:06 Աֆրիկական աղվես |
Աֆրիկական աղվեսը (լատ.՝ Vulpes pallida) Աֆրիկայում ապրող աղվեսի տարատեսակ է։ Հանդիպում է աֆրիկական Սահելում՝ Սենեգալից մինչև Սուդան ընկած տարածքում։ Այս աղվեսի ապրելավայրի անհարմարավետության պատճառով կենդանին շնագզիներից ամենաքիչ ուսումնասիրվածների մեջ է մտնում։ Չափսերը և Մորթին[խմբագրել]Աֆրիկական աղվեսը ունի երկար մարմին և համեմատաբար կարճ ոտքեր։ Ծնոտը նեղ է և ականջները լայն, որը տիպիկ է անապատային աղվեսների համար։ Մորթին բաց գույնի է, պոչը՝ կարմրավուն, իսկ ծայրը՝ սև։ Ապրելակերպը[խմբագրել]Աֆրիկական աղվեսները հիմնականում ապրում են կիսաանապատային շրջաններում, սակայն կարող են երբեմն տեղափոխվել ավելի հարավ՝ սավաննա։ Նրանք ապրում են փոքր խմբերով՝ ծնողները և ձագերը։ Ապրում են 15 մետր երկարության և 2 մետր խորության բներում։ Մարմնի փոքրության պատճառով նրանք կարողանում են որսալ միայն փոքր չափսի կենդանիներ՝ մանր կրծողներ, սողուներ և միջատներ, բացի դրանից ուտում են նաև հատապտուղներ և բույսեր։ Այս կենդանիները կարող են իրենց սննդից ստանալ անհրաժեշտ ջուրը և կարող են ապրել առանց ջուր խմելու։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |