Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Աֆղանական աղվես
14:00
Աֆղանական աղվես

Աֆղանական աղվեսը (լատիներեն՝ Vulpes cana) իրական աղվեսներին պատկանող կենդանի է, որը հանդիպում է Մերձավոր Արևելքում։ Ունի բազմապիսի անուններ՝ աֆղանական աղվես, արքայական աղվես, թագավորական աղվես, շնաղվես, սև աղվես, ժայռաղվես։

 

 

Ապրելավայրը[խմբագրել]

Աֆղանական աղվեսը հադիպում է Աֆղանստանի սարերում և տափասատաններում, Թուրքմենիստանում,Հյուսիսային ԻրանումՊակիստանում և Իսրայելում։ Կարող է բնակվել նաև ՕմանումԵմենումՀորդանանումՍաուդյան Արաբիայում և Եգիպտոսի որոշ հատվածներում։

Բնութագիր[խմբագրել]

Աֆղանական աղվեսները թաթերի վրա չունեն մազածածկ, որը պաշտպանում է ավազի տաքությունից։ Նրանց թաթերը ավելի նման են կատուների թաթերին և ճանկերը սուր են ու կոր։ Նրանք շատ արագ վազում են և հավասարակշռությունը պահում են երկար պոչով։ Շատ լայն թռիչքներ են կատարում և կարող են ուղղահայաց ուղղությամբ մագլցել։

Չափսերը[խմբագրել]

Ինչպես և մյուս անապատային աղվեսները աֆղանական աղվեսները ունեն լայն և մեծ ականջներ, բայց չունեն թաթերի վրայի մազածածկ, որը պաշտպանում է տաք ավազից։ Նրանց պոչը ունի համարյա նույն երկարությունը ինչ մարմինը։ Մորթին բաց գույնի է՝ սև պոչի ծայրով։ Չափսի փոքրությամբ աֆղանական աղվեսը զիջում է միայն ֆեննեկ աղվեսին։ Աֆղանական աղվեսները ունեն մոտ 30 սմ մարմնի երկարություն, մոտ 30 սմ պոչի երկարություն և կշռում են մոտ 1,5 կիլոգրամ։

Բազմացումը[խմբագրել]

Սովորաբար աֆղանական աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 50-55 օր և ծնում են երկուսից չորս ձագուկ։ Ձագերը մորական կաթով սնվում են առաջին ութ շաբաթների ընթացքում և սեռապես հասունանում են 8-10 ամսականում։ Աֆղանական աղվեսները ապրում են մոտ 4-5 տարի, սակայն կարող են ապրել մինչև 10 տարի։

Սնունդը[խմբագրել]

Աֆղանական աղվեսները ամենակեր են և հիմնականում սնվում են բուսական սննդով։ Նրանք բոլոր աղվեսների տեսակների միջից ամենաբուսակեր աղվեսներն են։ Բացի դրանից սնվում են նաև կենդանական սննդով՝ մանր կրծողներ և միջատներ։

Դիտումներ: 171 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more